Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են մահճակալներ և բազմոցներ

23/02/2021 Նորություններ

Վաճառվում է «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա գույքը՝ 1/ մահճակալ – 30 հատ (մեկնարկային գինը՝ 29 492 դրամ), 2/ մահճակալ մետ. փայտյա գլխիկով - 30 հատ, (մեկնարկային գինը՝ 24 576 դրամ) և 3/ բազմոց թախտա – 60 հատ (մեկնարկային գինը՝ 58 983 դրամ):

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մարտի 11-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր երկուշաբթիից  ուրբաթ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Վ.Մխիթարյանին  (010) 241-640 հեռախոսահամարով, ք.Երևան, Դավիթ Անհաղթ 10, 7-րդ մասնաշենք հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/other  :