Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ապամոնտաժված շինարարական նյութեր

23/02/2021 Նորություններ

Վաճառվում են «Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման արդյունքում առաջացած շինարարական նյութերը՝  1/ տանիքի մետաղական ցինկապատ թիթեղներ /650ք.մ., մեկնարկային գինը՝  279 552 դրամ/, 2/ գերաններ / 7խ.մ., մեկնարկային գինը՝  143 360 դրամ/, 3/ չորսուներ / 4 խ.մ., մեկնարկային գինը՝  81 920 դրամ/, 4/ տախտակ /9 խ.մ., մեկնարկային գինը՝  184 320 դրամ/, 5/ փայտյա պատուհաններ /4 հատ, մեկնարկային գինը՝  1 639 դրամ/, 6/ տանիքի մետաղական ցանկապատ /98 մ, մեկնարկային գինը՝  100 352 դրամ/ և 7/ ինժեներական թիթեղյա էլեմենտներ /40 մ, մեկնարկային գինը՝  27 853 դրամ/։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. մարտի 15-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան քաղաքի Ազատության պողոտա 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող «Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում ժամը 11։00 – 18։00-ը, զանգահարելով 093 10 18 00 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։