Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց 1 հասցեում

25/02/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց 1 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի նկուղային և 1-ին հարկերից 108.1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ գիտաարտադրական նպատակով օգտագործելու համար, երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 46 100 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի  26-ից  մինչև մարտի 12-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :