Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենա

02/03/2021 Նորություններ

Վաճառվում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանին ամրացված  «ՎԱԶ 21214» /2006թ., թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ, վազքը՝ 200902 կմ, տեխնիկական վիճակը՝ շարժիչն աշխատանքային վիճակում է, թափքը՝ միջին, առկա են կոռոզիայի հետքեր/ մակնիշի ավտոմեքենա։ Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը 681 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 12 260 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մարտի 18-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով  098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով  /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, իսկ շաբաթ օրերին մինչև ժամը 13։00/, հասցե՝  ք.Երևան,  Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 2 փող. 79։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale ։