Վաճառվում է ՀՀ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը՝ 1/ սև մետաղի ջարդոն (10 500 կգ, մեկնարկային գինը՝ 315 000 դրամ), 2/ թղթի թափոն (130 կգ, մեկնարկային գինը՝ 2 600 դրամ), 3/ էլ. կաթսա abat 100 լ (2 հատ, մեկնարկային գինը՝ 300 000 դրամ) և 4/ էլ. կաթսա abat 160 լ (1 հատ, մեկնարկային գինը՝ 80 000 դրամ)։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. մարտի 19-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղ. 62/26 հասցեում գտնվող շենքի տարածքում, ժամը 11։00 – 18։00-ը, զանգահարելով 077 06 66 44 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։