Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Պարույր Սևակ 89 հասցեում գտնվող «Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 271.3 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական վեց օր (երկուշաբթիից-շաբաթ) ժամը 18:00-19:30 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 49 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մարտի 4-ից մինչև մարտի 18-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :