Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցք հասցեում

03/03/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցք հասցեում գտնվող «Երևանի Լ.Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի 1-ին հարկից 309.7 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 18:00-20:00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 22 500 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մարտի  4-ից  մինչև մարտի 18-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :