Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 130 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 0.3 ք.մ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը` վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 14 000 ՀՀ դրամ է։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021 թվականի մարտի 23-ին ժամը 12։00-ին, քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease :