Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 4 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքները՝ 1/ 5-րդ հարկում – 38.3 քառ.մետր, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 92 000 ՀՀ դրամ, 2/ 8-րդ հարկում – 32.4 քառ.մետր, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 73 000 ՀՀ դրամ և 3/ 13-րդ հարկում – 15.6 քառ.մետր, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 36 000 ՀՀ դրամ, գրասենյակային գործունեություն իրականացնելու նպատակով, երեք տարի ժամկետով։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մարտի 9-ից մինչև մարտի 22-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :