«Նոր-Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը հայտարարում է ընկերության գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2021թ. ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, Պետական գույքի կառավարման կոմիտեում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն մասնագիտական որակավորում ունեցող, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով առնվազն երկու գնահատող:
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. ապրիլի 15-ը, ժամը 15:30-ը:
«Նոր-Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի գույքն իրենից ներկայացնում է՝ անշարժ գույք՝ հողատարածքներ
- ք. Երևան, հասցե՝ Մոլդովական 12/3,
- ք. Երևան, հասցե՝ Մոլդովական 12/4,
- ք. Երևան, Մոլդովական 12/5։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, զանգահարելով (011) 52-65-57, ինչպես նաև «Նոր-Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի հանձնակատար Արմեն Այվազյանին (043) 94-48-88 հեռախոսահամարներով։
Հրապարակային ծանուցման տեքստին կարող եք ծանոթանալ դիտելով հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition :