Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Պարույր Սևակ 89 հասցեում գտնվող «Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 139.1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երկու օր (երեքշաբթի, հինգշաբթի) ժամը 16։30-18։00 մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Աճուրդի ամսական վարձավճարի մեկնարկային գինը 12 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 25-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :