Վաճառվում են «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը՝ 20 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 13 115 դրամ անվանական արժեքով։
Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը 63 676 400 դրամ է, մասնակցության տոմսի վճարը՝ 29 818 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. մարտի 30-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը համապատասխան հասցեում, զանգահարելով Մանվել Հարությունյանին՝ 099 84 42 22 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 կամ 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale։