Վաճառվում է «Հենակետ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Նոր Նորք Դավիթ Բեկի փողոց 155/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ շենք շինությունների ընդհանուր մակերեսը 2 159 ք.մ., այդ թվում՝ տպարան – 893,1 ք.մ., ավտոհավաքակայան – 1 265,9 ք.մ., հողամասի մակերեսը՝ 0,44986 հա սեփականության իրավունքով և 0,0039 հա բաժնային սեփականություն, ½ բաժնեմասով։ Լոտի մեկնարկային գինը 205 226 000 ՀՀ դրամ է։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. ապրիլի 15-ին, մայիսի 3-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 9։00 – 17։00, զանգահարելով Ա.Այվազյանին 043 94 48 88 հեռախոսահամարով, Երևան քաղաքի Նոր Նորք Դավիթ Բեկի փողոց 155/1 հասցեում գտնվող «Հենակետ» ՓԲԸ-ի տարածքում ։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։