Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ են տրամադրվում ՀՀ ոստիկանության տնօրինության ոչ բնակելի տարածքները Երևանում և ՀՀ մարզերում

17/03/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ոստիկանության տնօրինության 0.3 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. ապրիլի 5-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Վարձակալության նպատակով գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ժամը 9։00 – 18։00-ը (բացառությամբ 13։00-14։00) զանգահարելով Իսրայել Սաֆարյանին 099 52 90 10  հեռախոսահամարով:

Վարձակալությամբ տրամադրվող տարածքների հասցեների, ամսական վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 011-52-63-32 կամ 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease :