Վաճառվում են ՀՀ պետական պահպանության ծառայությանն ամրացված ավտոմեքենաները՝ 1/ «Ֆոլկսվագեն Պասատ 2.0» (2007թ., թափքը՝ սեդան, գույնը` սև, տեխնիկական վիճակը՝ փոխանցման տուփը չի աշխատում, շարժիչն անկանոն է, թափքը կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 1 514 400 դրամ է), 2/ «ՎԱԶ-2106» (2001թ., թափքը՝ սեդան, գույնը` սպիտակ, տեխնիկական վիճակը՝ փոխանցման տուփը խափանված, շարժիչն անկանոն է, թափքը կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 263 200 դրամ է) և 3/ «ԳԱԶ 31105-120» (2005թ., թափքը՝ սեդան, գույնը` սև ավանտյուրա, տեխնիկական վիճակը՝ շարժիչից առկա են ձայներ, ղեկային համակարգը խափանված է, թափքը կոռոզիայի է ենթարկված, մեկնարկային գինը 339 200 դրամ է):
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. ապրիլի 6-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով պահառության վայր 098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, շաբաթ օրը՝ մինչև 13։00/, հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale :