Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում ՀՀ ոստիկանության տնօրինության 0.35 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ հինգ տարի ժամկետով վճարային տերմինալ տեղադրելու նպատակով։ Վարձակալության տրամադրվող տարածքների հասցեների, ամսական վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. ապրիլի 7-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Տարածքներին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9։00-18։00 (բացառությամբ 13։00-14։00) զանգահարելով Իսրայել Սաֆարյանին 099 52 90 10 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease :