Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Աէրացիա թիվ 86 հասցեում

25/03/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան  քաղաքի  Աէրացիա թիվ 86 հասցեում գտնվող «Երևանի Հովհ. Շիրազի անվան թիվ 169 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 45.9 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 15:30-18:30 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 8 500 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի մարտի 25-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :