Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 4 հասցեի 13-րդ հարկում գտնվող 15.6 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքը, երեք տարի ժամկետով։ Տարածքի ամսական վարձավճարի մեկնարկային գինը 36 000 դրամ է։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. ապրիլի 16-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Տարածքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9։00-18։00 (բացառությամբ 13։00-14։00) զանգահարելով 011 58 35 40 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease :