Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Մրցույթ. Երևան քաղաքի Ծովակալ Իսակով 29 հասցեում

05/04/2021 Նորություններ

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է ՀՀ ոստիկանության տնօրինության Երևան քաղաքի Ծովակալ Իսակով 29 հասցեում գտնվող 527.4 քառ. մետր մակերեսով սրճարանի տարածքում «սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման» մրցույթ։

Մրցույթը տեղի կունենա 2021թ. ապրիլի 29-ին, ժամը 11։00-ին «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Մրցույթին մասնակցելու նպատակով հայտերը անհրաժեշտ է ներկայացնել ք. Երևան Զաքիյան 10 հասցեով 2021 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 11:00-ը ներառյալ:

Մրցույթի տարածքին, բնութագրին, գնահատված արժեքին, մեկնարկային գնին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում։ Հաղթող մասնակցին սահմանված կարգով կտրամադրվի սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունք։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Արմինե Միրումյանին (10) 54-07-34 հեռախոսահամարով կամ այցելել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/competition: