Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Հանրապետության 72 հասցեում գտնվող «Երևանի Ն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 285.1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 16։00-17։00 մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 14 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 23-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :