Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Մառի փողոց թիվ 8 հասցեում գտնվող «Երևանի Ա.Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գլխավոր ուսումնական մասնաշենքի 1-ին հարկից 327 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երկու օր (երեքշաբթի, հինգշաբթի) ժամը 18:00-20:00 մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 19 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև ապրիլի 28-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :