Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում Երևան քաղաքի Իսակովի 9 և Թաիրովի 14 հասցեներում գտնվող ՀՀ ոստիկանության տնօրինության 0.35 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ վճարային տերմինալ տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 70 400 դրամ է։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մայիսի 4-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Վարձակալության նպատակով գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ժամը 9։00 – 18։00-ը (բացառությամբ 13։00-14։00) զանգահարելով Իսրայել Սաֆարյանին 099 52 90 10 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 011-52-63-32 կամ 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease :