Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ապամոնտաժված շինարարական նյութեր

15/04/2021 Նորություններ

Վաճառվում են «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված շինարարական նյութերը՝  ալյումինե դռներ (7 հատ) և փայտյա ձողեր (8.3 խմ)։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. մայիսի 3-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում: Օտարման ենթակա գույքի մեկնարկային գները նշված են հրապարակային ծանուցման տեքստում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝  Վաղարշապատ քաղաքի Մ.Մաշտոցի 75/2 հասցեում գտնվող դպրոցի շենքի տարածքում, ժամը 11։00 – 18։00-ը զանգահարելով 093 10 84 97 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other  ։