Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հրապարակումներ

Մինչև 100 աշակերտ ունեցող վարժարանին չպետք է 8 հա տարածք տրված լինի. Նարեկ Բաբայան

14/03/2019 Հրապարակումներ

Մինչև 100 աշակերտ ունեցող վարժարանին չպետք է 8 հա տարածք տրված լինի. Նարեկ Բաբայան

 www.aysor.am

Պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան, կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, իսկ վերևի հարկում՝ 3 ննջասենյակ։ Դրանք ևս փակի տակ են, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։


«Կա նաև կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը։ Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրն օգտագործվում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կողմից։ Մնացած մասը նույնպես չի օգատոգործվում։ Տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։ Թեև վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ», - ասաց նա։

 

Հարցին՝ իրենք առաջակություններ են պատրաստում, որպեսզի հյուրանոցային հատվցածն առանձնացվի՞, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ այն առանձնացնել հնարավոր չէ։

«Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել։ Համենայնդեպս, վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որևէ շահույթ չստանա։ Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո՝ ապրիլյան պատերազմից հետո, այն տրվել է վարժարանին։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է», - ասաց պաշտոնյան։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ նշված շինարարության հետ կապված 3 քրեական գործ կա, և ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել։

«Ցանկացած գույք իր նշանակությամբ պետք է օգտագործվի։ Վարժարանի համար պետք է պատրաստված լինի համապատասխան պայմաններով տարածք, որից հետո տեղափոխվի։ Մենք բաց գործելաոճ ենք որդեգրել և որևէ գործարք լինելու է մրցութային», - ասաց պաշտոնյան։