Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հրապարակումներ

«Գոլդեն Փելես»-ը օրինական է, այն ոչ թե ձեռք է բերվել, այլ կառուցվել է. Նարեկ Բաբայան

26/09/2019 Հրապարակումներ

Panorama.am

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ  անուններ նշել, թե ովքեր են հետաքրքրված Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցով։

Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։

Լրագրողների հարցին, թե օտարման ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի, կոմիտեի նախագահը նշեց, որ պետք է այդ հարցը  քննարկել, և միայն քննարկումների արդյունքում կարող են հասկանալ, թե որն է շահավետ տարբերակը։

«Որոշման ստորագրումից և հանձնման-ընդունման աշխատանքներից հետո զուգահեռ կքննարկվեն այդ առաջարկները՝ թե սակարկությունների միջոցով օտարման, թե հավատարմագրային տալու մրցույթի հնարավորությունները։  Կոչ եմ անում, որ բոլոր հետաքրքրվողները ներկայացնեն իրենց առաջարկները»,- ասաց նա։

Նարեկ Բաբայանը նաև հայտնեց, որ եղել են հյուրանոցը գնելու և վարձակալելու առաջարկներ։ Նա որոշ փակագծեր բացեց՝ նշելով, որ այդ առաջարկները հնչել են ինչպես  Հայաստանից, այնպես էլ երկրից դուրս ապրող հայերի կողմից։

Ըստ նրա՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար։

Ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից գույքի օրինական ձեռքբերմանը, Նարեկ Բաբայանն ասաց, որ գույքն օրինական է, այն ձեռք չի բերվել, այն կառուցվել է, իսկ թե կառուցման հետ կապված ինչ խնդիրներ կան, դա իրենց տիրույթում չէ։