«Գոլդեն փելես»-ի գույքագրումն ամբողջությամբ կատարված է։ Պետք է արվի հանձնում-ընդունումը՝ ըստ այդ գույքագրման ցանկի, եթե ինչ-որ մի բան պակաս լինի, դա չի կարող ընդունվել։ Կա հստակ պայմանավորվածություն, որ այն ամենը, ինչը թողնված է շարժական գույքի մասով՝ ամեն ինչը գույքագրված է և գնահատված»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Դիտարկմանը, որ շենքը պահպանելու համար ոստիկանությանը պետությունը գումար է հատկացնելու, արդյոք ճիշտ չէ՞ գործընթացն արագացնել, որ հարկատուների հաշվին իրավապահ կառույցը երկար պահպանություն չիրականացնի, Բաբայանն ասաց.
«Դեռ ոստիկանությանը չի անցել, դեռևս հանձնում-ընդունումը չի իրականացվել։ Գումարը դեռևս չի հատկացվել, երբ կսկսվի ոստիկանության կողմից պահպանությունը, ոստիկանությունն արդեն կարիքի դեպքում կդիմի՝ Կառավարությունից լրացուցիչ գումար ստանալու համար։ Մենք կփորձենք մաքսիմալ արագ անել այս ամեն ինչը, ճիշտն ասած, հենց այսօր էլ պետք է գնանք այդտեղ»։
Մանրամասն՝ տեսանյութում