Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հրապարակումներ

Աճուրդի է դրվել «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը. մեկնարկային գինն ավելի քան 7 միլիարդ է

21/11/2019 Հրապարակումներ

tert.am

Կառավարության որոշմամբ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը աճուրդի դրվեց: Ըստ որոշման՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր, ջրավազան՝ 420 քառ. մետր), ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ:

Այսպիսով՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ, իսկ աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38  հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 62 431 200 ՀՀ դրամ: Նախատեսվում է, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմա­կերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ինչպես պայմանավորվել էինք նիստերից մեկի ընթացքում պետական գրանցում ստանալուց հետո, միանգամից կանցնեն օտարման գործընթացին, ինչը հիմա տեղի է ունենում: «Դեկտեմբերի 18-ին նմանատիպ աճուրդ է տեղի ունենալու և աճուրդի է դրված լինելու Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը և բոլոր գործարարներին, ովքեր հետաքրքրված են, կոչ ենք անում մասնակցել այդ աճուրդին»,-ասաց նա: