Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հրապարակումներ

500 մլն դրամի ներդրում՝ ինստիտուտի վերազինման և կարիքների ապահովման համար

13/02/2023 Հրապարակումներ

Փետրվարի 3-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթը:

Վաճառքի գինը կազմել է 3 մլրդ 265 մլն 160 հազար դրամ, որը վճարվելու է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկ ամսվա ընթացքում` առանց տարաժամկետ վճարման հնարավորության:

Հաղթող ճանաչված մասնակիցը ստանձնել է կազմակերպության պրոֆիլի պահպանման, ինչպես նաև կազմակերպության վերազինման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ 500 մլն դրամի ներդրումային պարտավորություն: