Կառավարության օգոստոսի 17-ի նիստում ընդունվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի «ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ «ՌԻՓԱԲԼԻՔ ՊԼԱԶԱ» ԲԲԸ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություն, իսկ ֆոնդային բորսայի միջոցով բաժնետոմսերի մասնավորեցման շնորհիվ գործուն քայլեր կատարել արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում։ Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանելու են Հայաստանի Հանապետությանը, 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները՝ վերապահվելու Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է որոշ մանրամասներ ընդունվող նախագծից։