Պետական գույքի կառավարման և Կադաստրի կոմիտեների համագործակցության արդյունքում ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում արդեն հասանելի է պետական հողերի քարտեզագրական շերտը: Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Մկրտումյանը խոսել է նոր քարտեզագրական շերտի մասին: