Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Կառուցվածք

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 1963 թ. հուլիսի 1, ք. Երևան

Կրթություն

1980-1985 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետ, ստացել է ինժեներ-էլեկտրիկի որակավորում

1988-1991թթ. - Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի համամիութենական ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագիտություն և արտադրության ղեկավարում» ֆակուլտետ՝ ստացել է տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1985-1990թթ. - Երևանի «Նաիրիտ»գիտաարտադրական միավորում՝ վարպետ

1990-1993 թթ. - «Հայջրշինինդուստրիա» արտադրական միավորման «Մասիսի մեխանիկական վերանորոգման» գործարանի տեղամասի պետ, բաժնի պետ, փոխտնօրեն

1993թ. - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ` առաջատար մասնագետ

1994-1997 թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն` առաջին կարգի տնտեսագետ, առաջատար տնտեսագետ, գլխավոր տնտեսագետ

1997-2000 թթ.- ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ

2000-2003 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` բաժնի պետ, վարչության պետ

2003-2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` բաժնի պետ

2007թ. դեկտեմբերի 27-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ:

Այլ տվյալներ

Մասնակցել է մի շարք դասընթացների` Regional Information Technology Institute (RITY) «Սեփականաշնորհում և վերակազմակերպում» (1998թ., Կահիրե, Եգիպտոս), « Ճապոնիայի վարչական, ֆինանսական և վերահսկողության համակարգեր» (2001թ., Տոկիո, Ճապոնիա):

Ծառայել է ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերում՝ սպա:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

...

Արմեն Մելիք-Իսրայելյան

Վարչության պետ

armen.melikisrayelyan@spm.am

(011) 52 34 49