Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Կառուցվածք

Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժին

Բաժնի պետ`                          /հեռ. (011) 52-97-53/

 

Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժին

Բաժնի պետ`  Նարինե   Հովհաննիսյան    /հեռ. (011) 52-73-00/

 

Քարտուղարության գործառույթները.

1) գործավարության կարգի պահանջներին համապատասխան իրականացնում է Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, գրությունների, նամակների և դիմումների գործավարությունը, ներքին փաստաթղթաշրջանառության աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը,

2) սահմանված կարգով իրականացնում է Կոմիտեի արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքները, կազմակերպում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքները,

3) իրականացնում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն, վերջնաժամկետների հսկողություն և դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրում  Կոմիտեի գլխավոր քարտուղարին,

4) իրականացնում է Կոմիտեի նախագահի և գլխավոր քարտուղարի հրամանների ձևակերպման, համարակալման և բաշխման աշխատանքները,

5) իրականացնում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց տեղեկատվության տրամադրում, հասարակության հետ կապերի ապահովում, բարձրացված հարցերի քննարկում, պարզաբանում և ուղղորդում,

6) ապահովում է Կոմիտեի պաշտոնական info@spm.am էլեկտրոնային փոստի միջոցով ստացվող և առաքվող գրություններն իրենց հասցեատերերին տրամադրումը,

7) իրականացնում է Կոմիտեի աշխատակիցների պաշտոնական էլեկտրոնային փոստերի ադմինիստրացիա, լուծում է դրանց հետ կապված խնդիրները,

8) ապահովում է առցանց հայտարարությունների տեղադրումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության www.azdarar.am կայքում,

9) լուծում է www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կոմիտեի աշխատակիցների կողմից շրջանառվող նախագծերի տեղադրման հետ կապված խնդիրները, տրամադրում է խորհրդատվություն, համակարգի ադմինիստրացիա,

10) իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումների հետ համագործակցություն՝ լրատվական դաշտի, հասարակական սեկտորի, քաղաքացիների տեղեկատվական պահանջները բավարարելու նպատակով,

11) ապահովում է Կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պաշտոնական կայք-էջում, իրականացնում է նորությունների տեղադրման, ինչպես նաև առկա տեղեկատվության թարմացման աշխատանքները, արագ արձագանքում է հարցադրումներին և հաղորդագրություններին,

12) մասնակցում է Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների հանդիպումների, ասուլիսների կազմակերպչական աշխատանքներին, համակարգում է արտասահմանից ժամանած պատվիրակությունների և առանձին հյուրերի հետ տարվող աշխատանքները,

13) համագործակցում է գործադիր մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ՝ ոլորտային խնդիրները պատշաճ իրականացնելու նպատակով,

14) աջակցում է Կոմիտեի ստորաբաժանումներին օտարալեզու գրագրության իրականացման հարցում,

15) ապահովում է Կոմիտեի ներքին համակարգչային ցանցի, շահագործվող տեղեկատվական համակարգերի և ծրագրերի անխափան աշխատանքը,

16) ապահովում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ծրագրերից բխող միջոցառումների իրականացումը,

17) Քարտուղարության գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

18) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս եզրակացություն,

19) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ: