Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Կառուցվածք

Անձնակազմի կառավարման բաժնի գործառույթները.

1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խահանջների իրեն վերապահված մասի կատարումը, ինչպես նաև սահմանված ժամկետների պահպանման ուղղությամբ աշխատանքների իրականացումը,

2) վարում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

3) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն, բացառությամբ գլխավոր քարտուղարի, զբաղեցնելու համար անցկացվող ներքին և արտաքին մրցույթների նախապատրաստական աշխատանքները,

4) անցկացնում է էլեկտրոնային եղանակով մրցույթի թեստավորման փուլը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

5) վարում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,

6) նախապատրաստում է Կոմիտեի նախագահի, գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը, դրանք ներկայացնում ստորագրման, առաքման հանձնելու և կադրային հրամանների մասին աշխատողներին տեղեկացնելու, պաշտոնի նշանակվող (այդ թվում` Կոմիտեի համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, այդ թվում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում, հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման, աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները,

7) մասնակցում է Կոմիտեի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին, Կոմիտեի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերը և դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարին,

8) հաշվառում է Կոմիտեի ստորաբաժանումների կողմից կազմված կիսամյակային և տարեկան աշխատանքային ծրագրերը, աշխատանքային ծրագրերի կատարողականների գնահատականները, ինչպես նաև գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դրանք և ապահովում աշխատանքային ծրագրերի համապատասխանությունը «Աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման» ուղեցույցին, իրականացնում քաղաքացիական ծառայողների աշխատանքային ծրագրերի կատարողականների գնահատման կիսամյակային և տարեկան վերլուծությունը,

9) իրականացնում է Կոմիտեում աշխատանքային, այդ թվում` ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, ինչպես նաև Կոմիտեում փորձագետների և փորձնակների ներգրավման հետ կապված աշխատանքները,

10) ապահովում է Կոմիտեում ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական փորձառության կազմակերպման գործընթացը,

11) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը,

12) իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների, և առաջարկությունների, անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին,

13) իրականացնում է Կոմիտեի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները,

14) Կոմիտեի աշխատողներին տրամադրում է գործուղման վկայականները,

15) ապահովում է Կոմիտեի աշխատողների ծառայողական վկայականների տրամադրումը,

16) իրականացնում է Կոմիտեի աշխատողների վերապատրաստման կարիքների բացահայտումը, ապահովում է այդ կարիքների բավարարումը և վերապատրաստման արդյունավետության գնահատումը,

17) կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունները, իրականացնում է բարեվարքության պահանջներին համապատասխան գործառույթների իրականացումը,

18) գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում լրացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողների թեկնածությունները` քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար,

19) Բաժնի գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ,

20) մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս եզրակացություն,

21) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված անձնակազմի կառավարման հետ կապված այլ գործառույթներ: