Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Կառուցվածք

 Բաժնի գործառույթները.

3.1.Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) Կոմիտեի իրավասության սահմաններում պետության շահերը պաշտպանելու նպատակով նախապատրաստում է հայցադիմումները և դիմումները,

2) ընդդեմ Կոմիտեի (Հայաստանի Հանրապետության) ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ նախապատրաստում է պատասխանները, առարկությունները,

3) Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռների, որոշումների դեմ նախապատրաստում է վերաքննիչ և վճռաբեկ բողոքները,

4) նախապատրաստում է վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխանները,

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացվող համապատասխան նյութերը և տեղեկատվությունը,

6) հիմքերի առկայության դեպքում նախապատրաստում է դատարանի հաստատմանը ներկայացվող հաշտության համաձայնությունները,

7) Կոմիտեի իրավասության սահմաններում ներկայացնում է պետական շահերը Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով դատական ներկայացուցչություն, ինչպես նաև պետության գույքային շահերի պաշտպանությունը, և առկա խնդիրների լուծման և օրենսդրության կատարելագործման նպատակով ներկայացնում է առաջարկություններ,

8) դատարաններ ներկայացնելու համար նախապատրաստում է միջնորդությունները, դիմումները, ինչպես նաև դատարաններում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրերը,

9) Կոմիտեի նախագահին և համակարգող տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն և հաշվետվություն դատական գործերի և դրանցով կայացրած վճիռների (որոշումների) վերաբերյալ,

10) նախապատրաստում է կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու գրություններ, հետևում կատարողական վարույթի ընթացքին, կատարողական վարույթի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով նախապատրաստում է համապատասխան գրություններ, բողոքներ և հարցումներ, անհրաժեշտության դեպքում մասնակցում է կատարողական գործողություններին,

11) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության (Կոմիտեի) մասնակցությամբ ընթացող սնանկության գործերին,

12) Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումնների կողմից կազմված նորմատիվ և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է իրավական-փորձագիտական եզրակացություններ, կարծիքներ,

13) պետական մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացնում է կարծիքները,

14) մասնակցում է պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկման աշխատանքներին,

15) Բաժնի իրավասությունների սահմաններում և «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում տալիս է եզրակացություններ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան,

16) օրենսդրական տեխնիկայի կանոնների կիրակումն ապահովելու նպատակով իրականացնում է Կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների աշխատակազմերին, ինչպես նաև Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրումը,

17) կազմակերպում և մասնակցում է Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություններին և տալիս է եզրակացություն,

18) Բաժնի գործառույթների արդյունավետ իրականացման համար ներկայացնում է առաջարկություններ:

19) իր իրավասությունների (գործառույթների) սահմաններում կատարում է Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի հանձնարարականները և ցուցումները և իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ: