Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է Անձնակազմի կառավարման բաժնում փորձագետ ներգրավելու մասին

30/01/2026 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

 

 

Աշխատանքների համառոտ նկարագիրը

 Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

ա. Կոմիտեի նախագահի, գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստում, հրամաններ ստորագրվելուց հետո աշխատողներին տեղեկացում, համապատասխան պաշտոնի նշանակվող` Կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարում (այդ թվում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում), հաշվառում, հանձնում-ընդունում, պահպանում, աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքների իրականացում,

բ. Կոմիտեի քաղաքացիական ծառայողների նկատմամբ անցկացվող ծառայողական քննություն վարողին (վարողներին) պահանջվող փաստաթղթերի տրամադրում,

գ. Կոմիտեի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողության իրականացում,

դ. պատկան մարմինների կողմից նախկին և ներկայիս աշխատակիցների վերաբերյալ պահանջվող տեղեկատվության տրամադրում,

ե. Կոմիտեի անձնակազմի կառավարման ոլորտին վերաբերող բողոքների, դիմումների, առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

զ. Կոմիտեի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքների իրականացում,

է. Կոմիտեի աշխատողների գործուղումնների ձևակերպում, ինչպես նաև Կոմիտեի աշխատողներին գործուղման վկայականների տրամադրում,

ը. Բաժնի գործառույթներին առնչվող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ներկայացում,

թ. Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթների իրականացում։

 

Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մինչև մեկ տարի (պայմանագիրը կնքվում է մեկ տարի  ժամկետով):

 

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել վեց ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:

Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

  • բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ,
  • «ՀՀ Սահմանադրություն, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն, 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն, 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն, 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն, 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները սահմանելու մասին» N 439-Ն, 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրությունը hաստատելու մասին» N 30-Լ հրամանի անհրաժեշտ իմացություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություն,
  • ներկայացուցչական և կազմակերպչական հմտություններ,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • օտար լեզվի իմացություն,
  • փաստաթղթերի նախապատրաստմանհմտությու,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

 Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց

 Դիմումների ընդուն ման ժամկետն է`  30.01.2026թ. մինչև  03.02.2026թ. ներառյալ: