Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

19/02/2021 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այուհետ` Կոմիտե) հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կոմիտեի պետական պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (այսուհետ` Գլխավոր մասնագետ) (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: 

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար  անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https//cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին։

Ծանոթանալով թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային  դիմում։ 

Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է  «Մուտք» պատուհանը,  որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝«Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը։

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով  https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։

Գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը` ժամը 24:00: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:  

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 22-ին՝ ժամը 15:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 10:30-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասերկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 63, 67,

7-րդ գլուխ, հոդված՝ 134

11-րդ գլուխ, հոդված՝ 188

13-րդ գլուխ, հոդված՝ 204

35-րդ գլուխ, հոդվածներ՝ 606, 612

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

ՀՀ հողային օրենսգիրք,

4-րդ գլուխ, հոդված՝ 11

7-րդ գլուխ, հոդված՝ 19

11-րդ գլուխ, հոդված՝ 40

հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docid=146285

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.

հոդվածներ՝  2, 4, 30, 34

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք,

գլուխ II, հոդված՝ 5

գլուխ III, հոդվածնենր՝ 6, 7

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

4-րդ գլուխ, հոդված՝ 20
5-րդ  գլուխ, հոդված՝ 33
6-րդ գլուխ, հոդված՝ 41

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

1-ին  գլուխ հոդված՝ 4,

2-րդ գլուխ, հոդված՝ 6

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 21, 23, 24

8-րդ գլուխ, հոդված՝ 37

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 4, 6, 11

հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=51750

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝  4, 7, 24, 27

հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=145001

ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» №562-Ն որոշում

կետեր՝ 2, 5, 8, 10

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=13731

ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշում

կետեր՝ 20, 33, 45

հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=91605

ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» №757-Ն որոշում

հավելված  № 1, կետեր 1, 7

հավելված  № 3, կետ 5

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=114527

 ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթեր) բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի հ. 479 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №828-Ն որոշում

հավելված, կետեր 10,  13

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=99374

 «Գրավոր խոսք»` Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.

էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան` Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.5, §1.3,
  2. Համակարգչային հմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ 

https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված  ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00):

Կցված ֆայլը