Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին
տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ
Կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման և մոնիտորինգի
բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ
Աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`
ա. առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական արդյունքների վերլուծության հիման վրա դրանց վերակազմակերպման, բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման, գույքի վարձակալության տրամադրման, օտարման, ինչպես նաև մասնավորեցման, մասնավորեցման ձևի ընտրության կամ լուծարման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում,
բ. Կոմիտեի նախագահին տնօրենների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
գ. Կոմիտեի նախագահին տնօրենների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
դ. բաժնետոմսերի հանձնման-ընդունման, մասնագիտացված կազմակերպություններում բաժնետոմսերի գրանցման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
ե. պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն,
զ. ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության հիման վրա պետական կառավարման մարմիններ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, առաջարկությունների ներկայացում,
է. պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու, գնահատված արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
ը իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ, ինչպես նաև Կոմիտեի նախագահի, տեղակալների և գլխավոր քարտուղարի այլ հանձնարականների իրականացնում,
թ. Բաժնի կանոնադրական խնդիրներից բխող այլ գործառույթների իրականացում։
Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մինչև վեց ամիս (պայմանագիրը կնքվում է վեց ամիս ժամկետով):
Փորձագետի պարտականությունները
Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել երեք ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:
Աշխատանքը գնահատվում է դրական կամ բացասական: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջները
Փորձագետին ներկայացվող սահմանափակումները
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` info@spm.am:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմումների ընդուն ման ժամկետն է` 02.04.2026թ. մինչև 06.04.2026թ. ներառյալ: