Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 49-4.1-48) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

15/04/2019 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Մասնակցում է Կոմիտեի աշխատանքների և ծառայությունների համար անհրաժեշտ գույքի գնման գործընթացին, գնումների շրջանակներում վարչության կողմից հաստատած փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն տալուն, գնման ընթացակարգերի արձանագրության և պայմանագրերի կազմման և հաստատման աշխատանքներին, Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր ու այլ գրություններ, իրականացնում սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • առնվազն միջնակարգ կրթություն.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նորմատիվ ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման մասին», «Գնումների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի  անհրաժեշտ իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • աշխատավարձի չափը՝ 111.115 ՀՀ դրամ:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

Վերը նշված պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

 

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափի,
  • անձնագրի պատճենը` բնօրինակի հետ:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով hr@spm.am՝ ժամը 14:30-ից մինչև 17:30-ը:

 

Դիմումների ընդունման ժամկետն է` 16.04.2019թ. մինչև 18.04.2019թ. ներառյալ:

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՏԻԿԻՆ  ԱՆԻ ՕԲՈՍՅԱՆԻՆ

 

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

 

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

 

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 

 ...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 

         Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գնումների բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 49-4.1-48) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։

 


«____»  __________________ 2019թ.                                  ________________________________

                                                                                              /ստորագրությունը/

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    (ունեմ, չունեմ)

 

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                      (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

 

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

(ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված

 

հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                   (տառապում եմ, չեմ տառապում)

 

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. ............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող`  ....................................                                            « .........»  .................................   2019 թ.

                  ստորագրություն