Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

11/05/2021 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է ներքին մրցույթ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր` 22-3-25.4-Մ2-5) (այսուհետ՝ Գլխավոր իրավաբան) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Կոմիտեի Գլխավոր իրավաբանի (ծածկագիր` 22-3-25.4-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Գլխավոր իրավաբանի (ծածկագիր` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:

Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով մինչև 2021 թվականի մայիսի 17-ը ներառյալ:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր` 22-3-25.4-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «» նշանը:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։

Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 14:30-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 10:30-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 63, 67,

7-րդ գլուխ, հոդված՝ 134

11-րդ գլուխ, հոդված՝ 188

13-րդ գլուխ, հոդված՝ 204

35-րդ գլուխ, հոդվածներ՝ 606, 612

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք,

          հոդված  24,176, 187, 408, 416, 420

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=146495

ՀՀ հողային օրենսգիրք

4-րդ գլուխ, հոդված՝ 11

7-րդ գլուխ, հոդված՝ 19

10-րդ գլուխ, հոդված՝ 28

11-րդ գլուխ, հոդված՝ 40

հղումը` https://www.arlis.am/documentview.aspx?docid=146285

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 2, 4, 30, 34

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք

գլուխ II, հոդված՝ 5

գլուխ III, հոդվածնենր՝ 6, 7

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք

հոդվածնենր՝ 1, 3, 4, 6

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

4-րդ գլուխ, հոդված՝ 20

5-րդ գլուխ, հոդված՝ 33

6-րդ գլուխ, հոդված՝ 41

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

1-ին  գլուխ հոդված՝ 4

2-րդ գլուխ, հոդված՝ 6

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 21, 23, 24

8-րդ գլուխ, հոդված՝ 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք,

հոդվածներ՝ 4, 6, 8, 20, 53, 58, 59

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144936

 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144936

 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելո մասին» N 914-Ն որոշում

հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=143151

 «Գրավոր խոսք» ՎազգենԳաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն Լիմուշ

հրատարակչություն, Երևան 2012 թիվ

էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012 թիվ

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.5, §1.3,
  2. Համակարգչային հմտություններ, §2.2,
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

Կցված ֆայլը