Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացնում է 2018 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2019 թվականի մարտի 17-ը պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի ներգրավված փորձագետ` Համլետ Սոսինի Լպուտյանի կողմից իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն ըստ ծրագրի

08/03/2019 Հայտարարություններ

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի

գրանցման և հաշվառման բաժին փորձագետ ներգրավելու համար

2018 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 12-ը դիմած քաղաքացիների և որպես փորձագետ ներգրավված անձի վերաբերյալ

 

N

դիմած քաղաքացիների

Փորձագետի պայմանագիր կնքած անձ

Անուն, հայրանուն, ազգանուն

Անուն, ազգանուն, հայրանուն

Իրավական ակտի

Ամսաթիվը

Պայմանագիր

4.

Համլետ Սոսինի Լպուտյան

Համլետ Սոսինի Լպուտյան

14.12.2018թ.

N 9

                                                                              Պետական գույքի կառավարման կոմիտե

                                                                                                                       18.12.2018թ.

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի

փորձագետ Համլետ Սոսինի Լպուտյանի

կատարած աշխատանքների վերաբերյալ

 

Փորձագետ՝ Համլետ Լպուտյանս աշխատանքի եմ անցել 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված N9 պայմանագրի համաձայն 2018 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2019 թվականի մարտի 17-ը։

Ղեկավարվել եմ նշված պայմանագրի դրույթներով, գործել եմ փորձագետի կողմից իրականացվող աշխատանքային ծրագրով։ Աշխատանքային գործունեության ժամանակահատվածում իրականացրել եմ պայմանագրի՝

  1. 1.3.1. կետով սահմանված՝ հանձնման-ընդունման ենթակա անշարժ գույքի անվանացանկերի հստակեցմանն ուղղված խորհրդատվություն։

Մասնակցել եմ «ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածների ճշգրտման աշխատանքներին։

  1. 1.3.2. կետով սահմանված՝ ՀՀ պետական մարմինների հետ տարվող հանձնման-ընդունման աշխատանքների ընթացքում ծագած խնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված խորհրդատվություն։ Ցուցաբերվել է աջակցություն ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը, ՀՀ էներգետիկայի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տրանսպորտի և կապիև տեղեկատվական տեխնոլոգիանների նախարարություններին, ՀՀ Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի, Արարատի և Շիրակի մարզպետարանների հանձնման-ընդունման և պետական գույքի կառավարմանն ուղղված հարցերի ու խնդիրների լուծմանը։
  2. 1.3.3. կետով սահմանված՝ ՀՀ պետական մարմինների չգրանցված անշարժ գույքի գրանցում իրականացնելու գործընթացում ծագած խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդատվություն։ ՀՀ նախարարությունների և մարզպետարանների հետ տարված աշխատանքներից մեկ անգամ ևս պարզվել է, որ չգրանցված անշարժ գույքի չափագրման և գրանցման տարաբնույթ խնդիրներից ամենախնդրահարույցը կարող է լինել ֆինանսավորման հարցի լուծման անորոշությունը։
  3. 1.3.4. կետով սահմանված հանձնման-ընդունման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային գրաֆիկների կազմումը ըստ նախարարությունների և մարզպետարանների տնօրինության ՊՈԱԿ-ների անշարժ գույքի։ Գրաֆիկները հանձնման-ընդունման հանձնաժողովը պարբերաբար թարմացնում, ճշգրտում և մշտապես լրացնում է։

Աշխատանքային գործունեության ժամանակահատվածում աշխատել եմ հանձնման-ընդունման հանձնաժողովի անդամների հետ, կատարել եմ հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահի, տնօրինման վարչության գրանցման և հաշվառման բաժնի պետի հանձնարարականները, մասնակցել եմ տեղազննման աշխատանքներին և կատարել համապատասխան խորհրդատվություն։

 

ՓՈՐՁԱԳԵՏ՝                           ՀԱՄԼԵՏ ԼՊՈՒՏՅԱՆ

                                                                    12.03.2019թ.

 

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի ներգրաված փորձագետ` Համլետ Սոսինի Լպուտյանի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2019 թվականի մարտի 17-ը իրականացրած աշխատանքները գնահատվում է դրական:

 

 

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի

պետական գույքի տնօրինման վարչության պետ

Ռոման Մարդոյան

 

_____________________

/ստորագրություն/

 

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ

Գեղամ Սարգսյան

 

_____________________

/ստորագրություն/

«_______» _________________ 2019թ.