Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի ավագ հաշվապահի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

15/12/2021 Հայտարարություններ

Հայտարարություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության (այսուհետ՝ Վարչություն) հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ հաշվապահի (ծածկագիրը՝ 22-3-26.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Կոմիտեի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության (այսուհետ՝ Վարչություն) հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժնի ավագ հաշվապահի (այսուհետ՝ Ավագ հաշվապահ) (ծածկագիրը՝ 22-3-26.1-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Ավագ հաշվապահի (ծածկագիրը՝ 22-3-26.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Ավագ հաշվապահի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 21-ը` ժամը 24:00: Դիմումներն ընդունվում են քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ հարկային օրենսգիրք

1-ին գլուխ, հոդված՝ 2

2-րդ գլուխ, հոդված՝ 6

13-րդ գլուխ, հոդված՝ 64

27-րդ գլուխ, հոդված՝ 143

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=109017

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

հոդվածներ՝ 14, 85, 169, 172

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=59534

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք.

hոդվածներ՝ 2, 4, 6, 9, 30, 34, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

«Պետական գույքի կառավարաման մասին» ՀՀ օրենք

գլուխ II, հոդված՝ 5

գլուխ III, հոդվածնենր՝ 6, 6.1, 7

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=94427

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

հոդվածներ՝ 1, 2, 3, 18, 20

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ հոդված՝ 4,

2-րդ գլուխ, հոդված՝ 6

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 10, 11, 12

5-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 21, 23, 24

8-րդ գլուխ, հոդված՝ 37

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք

6-րդ գլուխ, հոդվածներ՝ 20, 22

հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=143979

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ հոդված՝ 3

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 11, 14, 16

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=65102

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ հոդված՝  3

4-րդ գլուխ, հոդվածներ՝ 16, 17, 19, 24, 25

հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=75497

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ հոդված՝ 2

3-րդ գլուխ, հոդվածներ՝ 8, 9, 10, 11, 16

4-րդ գլուխ, հոդված՝ 17

հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=91454

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.,

էջեր՝ 70, 71, 73, 74, 94, 173, 221, 224, 227, 245-248, 250, 258

հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012

  1. Տեքստային խմբագրիչներ, §1.1, §1.2, §1.3, §1.5
  2. Համակարգչային հմտություններ, §2.2
  3. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.1, §6.2, §6.3, §6.6

հղումը՝  http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):

Կցված ֆայլը