Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

25/03/2022 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ՀՀ քաղաքացիներին

տեղեկացնում է  փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

Աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  • գործավարության կարգի պահանջներին համապատասխան Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի, նամակների և դիմումների գործավարության իրականացում.
  • Կոմիտեի փաստաթղթաշրջանառության աշխատանքների իրականացում,
  • Կոմիտեի արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքների իրականացում.
  • Կոմիտեից առաքվող և Կոմիտե մուտքագրվող փաստաթղթերի պատճենահանման և պատկերամուտով մուտքագրման աշխատանքների իրականացում,
  • գրություններով պահանջվող արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման պատասխան գրությունների նախապատրաստում։

Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` մեկ տարի (պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով):

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին վեցամսյա պարբերականությամբ, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո՝ պայմանագրի ժամկետի ավարտից 5 աշխատանքային օր առաջ ներկայացնի ամփոփ հաշվետվություն մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Աշխատանքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց: Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջները

  • բարձրագույն կրթություն, գործավարության բնագավառում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Արխիվային գործի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների անհրաժեշտ իմացություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` hr@spm.am/:

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

Փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 13:00-ն անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով` էլեկտրոնային հասցե` hr@spm.am:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց

Դիմումների ընդունման ժամկետն է` 28.03.2022թ. մինչև 30.03.2022թ. ներառյալ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՄԱՐՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

............................................................................................ից

( դիմողի անուն հայրանուն ազգանունը )

...............................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

................................................................................................

( դիմողի էլեկտրոնային հասցեն )

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի Քարտուղարության փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժնում որպես փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`

  1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ...................................................................................................... էջ.
  2. Դիպլոմի (դիպլոմների) ............................................................................................................... էջ.
  3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի .................................................... էջ.
  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) .......................................................................... էջ
  5. Այլ .............................................................................................................................................. էջ:

Առդիր ….. էջ:

______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

«____»  __________________ 2022թ.

                                                                  

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: