Հայտարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտեի քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է մրցույթ՝ Կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման բաժնի մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.3-Մ6-1) (այսուհետ՝ մասնագետ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 16-ին, ժամը՝ 11:00-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111 115 (մեկ հարյուր տասնմեկ հազար մեկ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2022 թվականի մայիսի 6-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-52-73-00, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):