ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հանրակացարանային մասնաշենքերում ազատ բնակելի տարածքների վերաբերյալ
Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի տնօրինությանը հանձնված Երևան քաղաքի Ջրվեժ, Բանավան թաղամաս թիվ 1 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի թիվ 426 (13.4 քմ) և 421 (13.4 քմ) սենյակները ազատ են։
Նշված բնակարանների համար կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1236-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին: /Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետ՝ 13.06.2022թ./