Հայտարարություն
«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը պետական գույքի գնահատման բաժնի գնահատողների թափուր հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում գնահատողների՝
Պահանջվող որակավորումներ և փորձ
- բարձրագույն կրթություն,
- ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական,
- 2 տարվա ընդհանուր աշխատանքային փորձ՝ տվյալ բնագավառում 1 տարուց ոչ պակաս։
Աշխատանքի նկարագրություն
- իրականացնել գնահատվող անշարժ և շարժական գույքի տեղազննում և գնահատում,
- ուսումնասիրել գնահատվող անշարժ կամ շարժական գույքի փաստաթղթերը,
- իրականացնել համապատասխան տեղեկություններ ունեցող կազմակերպությունների և մասնագետների միջոցով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,
- իրականացնել գնահատման անհրաժեշտ մեթոդների ընտրություն և կազմել գրավոր հաշվետվություն։
Քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ (հասցե` ք. Երևան, Զաքիյան 10 հասցեում), հեռախոսահամար՝ 010-56-14-21։