Հայտարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.2-Մ2-6) (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կոմիտեի Գլխավոր մասնագետի (ծածկագիր` 22-3-25.2-Մ2-6) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Գլխավոր մասնագետի (ծածկագիր` 22-3-25.2-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի՝ https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են քսանչորսժամյա ռեժիմով մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը ներառյալ:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման նախապատրաստման և լուծարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 22-3-25.2-Մ2-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալերի մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին Պետական գույքի կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
(Հոդվածներ՝ 27, 34, 38, 40, 73, 111, 115, 125)
հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
(Հոդվածներ՝ 63, 67, 134, 188, 204, 606, 612)
հղում` https://www.arlis.am/documentview.aspx?docid=74658
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք,
(Հոդվածներ՝ 2, 4, 6, 30, 34, 37)
հղում` https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենք,
հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=28458
«Պետական գույքի կառավարման մասին» օրենք,
(Հոդվածնենր՝ 5, 6, 6.1, 7)
հղում` https://www.arlis.am/documentview.aspx?docid=94427
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք,
(Հոդվածներ՝ 1, 2, 3, 18, 20)
հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120832
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք,
(Հոդվածներ՝ 4, 6, 10, 11, 12, 20, 21, 23, 24, 37)
հղում` https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք,
(Հոդվածներ՝ 2, 8, 11, 30, 32)
հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140829
(Հոդվածներ՝ 11, 28, 19, 40)
հղում` https://www.arlis.am/documentview.aspx?docid=146285
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենք,
(Հոդվածներ՝ 5, 6)
հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=147127
(Հոդվածներ 14, 85, 169, 172)
հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=146722
«Գրավոր խոսք» Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն Լիմուշ
հրատարակչություն, Երևան 2012թ.
էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258
հղումը՝ http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծ 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ (hr@spm.am):