Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկացնում է փորձագետ ներգրավելու վերաբերյալ

11/02/2019 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման

բաժնի (այսուհետ՝ Բաժին) փորձագետ

 

 Աշխատանքների համառոտ նկարագիրը

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները`

  • օտարման ենթակա գույքի դասակարգում (իրացվելի և դժվար իրացվելի),
  • օտարման ենթակա գույքի դասակարգման համար հայտանիշների սահմանում,
  • օտարման ենթակա գույքի լավագույն օգտագործման հնարավորությունների բացահայտում,
  • գույքի լավագույն օգտագործման հնարավորությունների (արդյունքների) կանխատեսելի քանակական գնահատում,
  • օտարման ենթակա գույքի ներգրավմամբ ներդրումային ծրագրերի (այդ թվում նաև սոցիալական նշանակության) մշակում,
  • մշակված ներդրումային ծրագրի վերաբերյալ հանրությանն իրազեկման (գովազդման) կազմակերպում և իրականացում:

 

         Տվյալ փորձագետի ներգրավման ժամկետն է` 6 ամիս (պայմանագիրը կնքվում է 6 ամիս ժամկետով):

 

 

Փորձագետի պարտականությունները

Փորձագետը պարտավորվում է Բաժնի պետին ներկայացնել հաշվետվություն իր կողմից իրականացրած աշխատանքների մասին եռամսյա պարբերականությամբ, իսկ աշխատանքներն ավարտելուց հետո՝ պայմանագրի ժամկետի ավարտից 5 աշխատանքային օր առաջ ներկայացնի ամփոփ հաշվետվություն վեց ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Փորձագետի կողմից ներկայացված հաշվետվությունը կգնահատվի դրական կամ բացասական:

Փորձագետն իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները

- Ճարտարապետություն, կամ ճարտարապետական միջավայրի դիզայն, կամ տնտեսագիտություն, կամ գործարարություն և վարչարարություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Քաղաքաշինության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական գույքի օտարման օրենսդրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն և առնվազն երկու օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) պարտադիր իմացություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Փորձագետին ներկայացվող սահմանափակումները

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացած մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պետական գույքի կառավարման կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00, էլեկտրոնային հասցե` info@spm.am/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի պատճենը,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման ժամկետն է` 12.02.2019թ. մինչև 20.02.2019թ. ներառյալ