Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Հայտարարություններ

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է Իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 49-4.1-37) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

01/12/2018 Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

  1. Իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջին կարգի մասնագետ

 (ծածկագիր՝ 49-4.1-37)

 

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է պետության շահերը պաշտպանելու նպատակով հայցադիմումների (դիմումների) և պահանջներ ընդդեմ Կոմիտեի ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ պատասխանների, դատարանի հաստատմանը ներկայացվող հաշտության համաձայնություների նախապատրաստման աշխատանքներին: Մասնակցում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակում նախապատրաստում զեկուցագրեր և այլ  գրություններ, կատարում է Բաժնի պետի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • առնվազն միջնակարգ կրթություն.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրաման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի, անհրաժեշտ իմացուpյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • աշխատավարձի չափը՝ 111.115 ՀՀ դրամ:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև 2019 թվականի ապրիլի 12-ը (հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը):

 

 

  1. Պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժնի առաջատար մասնագետ

(ծածկագիր՝ 49-3.2-49)

 

Բաժնի պետի հանձնարարությամբ՝ մասնակցում է պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման, վարձակալության տրամադրման նախապատրաստման, օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության տրամադրվող պետական գույքի վարձավճարների հաշվարկի իրականացման և վարձակալական վճարների հավաքագրման աշխատանքների իրականացմանը: Նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր, իր լիազորությունների շրջանակում նախապատրաստում զեկուցագրեր և այլ  գրություններ, կատարում է Բաժնի պետի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
  • ՀՀ քաղաքացիական, ՀՀ հողային օրենսգրքերիի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին», «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին», «Գույքի նկատմաբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ N 882, 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 387, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստասելու և գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցման կարգի մասին» թիվ 1855-Ն որոշումների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կանոնադրություն հաստատելու մասին» N 398-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • աշխատավարձի չափը՝ 150.800 ՀՀ դրամ:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. (011) 52-73-00/:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Պետական գույքի կառավարման կոմիտե /ք.Երևան, Տիգրան Մեծի 4/ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի պատճենը,
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով armine.khzmalyan@spm.am՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.12.2018թ. ներառյալ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՏԻԿԻՆ  ԱՆԻ ՕԲՈՍՅԱՆԻՆ

 

............................................................................................ից

դիմողի անուն հայրանուն ազգանունը

 

...............................................................................................

դիմողի գրանցման հասցեն

 

................................................................................................

դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

 

 ...............................................................................................

անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Ծնված` ...................................................................................

օրը, ամիսը, տարին, վայրը

 

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 

         Ծանոթանալով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ հետ կնքել աշխատանքային պայմանագիր Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 49-4.1-37) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար։

 

 

«____»  __________________ 2018թ.                                  ________________________________

                                                                                              /ստորագրությունը/

 

 

 

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ի Ն

Հայտնում եմ, որ`

  1. ....................... համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    (ունեմ, չունեմ)

 

Տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին (Windows, Word, Excel, Access և այլն)

..................................................................................................................................................................

..................................................................................................................................................................

  1. Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին.

ա)   ........................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

բ) ............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

գ) .............................................................................................................................................................

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

  1. Հայերենին ....................................................................................................................................................:

                                                      (տիրապետում եմ, չեմ տիրապետում)

 

  1. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .......................................................

                                                                                                                (ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)

 

  1. Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն ...............................................................

(ունեմ, չունեմ)

  1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված

 

հիվանդություններից որևէ մեկով .........................................................................................................

                                   (տառապում եմ, չեմ տառապում)

 

Կից ներկայացնում եմ պահանջվող հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը` .................................................................................... էջ.
  2. դիպլոմի (դիպլոմների) պատճենը (պատճենները)` ............................................ էջ.
  3. աշխատանքային գրքույկի պատճենը` ............................................................... էջ.
  4. զինվորական գրքույկի պատճենը` ..................................................................... էջ. .............................................................................................................................................................................

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

Նախազգուշացված եմ` պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 

Դիմող`  ....................................                                            « .........»  .................................   2018 թ.

                  ստորագրություն