ԾԱՆՈՒՑՈՒՄ.
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման մասին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերին
(ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 66-րդ հոդված և 330.1 հոդվածի 4-րդ մաս)
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1627-Ա որոշման համաձայն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) (իրավաբանական հասցեն՝ ՀՀ, Երևան, Աջափնյակ, Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1, պետական գրանցման համար՝ 264.210.864444, պետական գրանցման ամսաթիվ՝ 08.07.2015թ․,ՀՎՀՀ՝ 00144572) վերակազմավորման ձևով վերակազմակերպվում է 100 տոկոս պետական մասնակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)։
Ընկերությունը հանդիսանալու է Կազմակերպության իրավահաջորդը, և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները Ընկերությանն են անցնելու փոխանցման ակտին համապատասխան։
Կազմակերպության պարտատերերը, հրապարակման պահից սկսած, 30-օրյա ժամկետում պահանջներ առաջադրելու համար կարող են դիմել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ։
Հասցե՝ ՀՀ, Երևան, Աջափնյակ, Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1, հեռախոս 010399955, էլ. փոստ՝ scc.armenia@gmail.com։