ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է մրցույթ ‹‹Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- ՀՀ քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի №188-Ա հրամանի հավելվածով հաստատված «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության գործունեության հիմնական առարկայով և նպատակներով, մասնավորապես՝ կազմակերպության գործառույթներով սահմանված բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Տնօրենը`
- առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
- տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
- բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
- կատարում է աշխատանքի բաշխումնիր տեղակալների միջև.
- սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
- աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
- իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- լրացված դիմում, ձևը կցվում է
- ինքնակենսագրություն, ձևը կցվում է
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
- 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները))
- օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում
- գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում))
- աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ին Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պող. 4):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 10:30-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պող. 4):
Հիմնական աշխատավարձը՝ 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝
- ՀՀ Սահմանադրություն
հոդված` 1,3, 4, 5, 6, 10, 21, 27, 34, 38, 40, 60, 73, 85, 87, 89, 103, 109, 111, 115, 125, 135, 142, 146, 169, 176
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք
հոդված` 1, 2, 3, 4, 5, 13, 14, 17, 18, 29, 84, 84.1, 85, 89, 94, 95, 96, 109, 110, 111, 112, 114, 115, 130, 139, 150, 151, 156, 158, 159, 163, 164, 169, 172, 174, 175, 176, 178, 179, 195, 219, 223
- ՀՀ հարկային օրենսգիրք
hոդվածներ՝ 6,7,8,18,59,63,78,125,129,136,138,140,143,150,151,158
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
հոդված` 63, 67, 134, 188, 204, 606, 612
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
հոդված` 1, 2, 3, 4, 5, 6, 9, 10, 11, 13, 14, 15, 16, 18, 20, 24, 25
- «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենք
հոդված` 1, 2, 3, 4, 5, 6, 6.1, 7, 16, 20, 21, 22, 30
- «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենք
հոդված` 4, 5, 7, 13, 14, 16, 19, 21, 22, 23, 29
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
հոդված` 1, 1.2, 5, 9, 10, 11, 12, 13, 151, 22, 23, 24
- «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական
հաշվառման մասին» ՀՀ օրենք
հոդված` 5, 7, 8, 10, 13, 16, 19
- «Գնումների մասին» ՀՀ օրենք
հոդված` 9, 11, 13, 18, 26, 34, 37, 40
- «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
հոդված` 6, 9, 12, 13, 14, 16, 17
- «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք
հոդված` 3, 8, 10, 11, 13, 14, 15, 18, 19, 20, 21
- ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի № 731, 2001 թվականի փետրվարի 22-ի № 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի № 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշում (հավելված 4)
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի № 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 587-Ն որոշում (հավելված 4).
- Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 188-Ա հրաման (Կանոնադրությունը կցվում է):
Հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
- ՀՀ Սահմանադրություն
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք
- ՀՀ հարկային օրենսգիրք
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
- «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենք
- «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենք
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
- «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
- «Գնումների մասին» ՀՀ օրենք
- «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք
- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
- «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» № 562-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի № 731, 2001 թվականի փետրվարի 22-ի № 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի № 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 914-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի եվ աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի № 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 587-Ն որոշում
- ՀՀ ֆինանսների նախարարի 2000 թվականի հունիսի 2-ի «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման կարգը հաստատելու մասին» № 102-Ն հրաման
- ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության Հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը ևժամկետները սահմանելու մասին»№ 2-Ն հրաման
- Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 188-Ա հրաման:
Անհրաժեշտ հմտություններ
- Առաջնորդում
- Ռազմավարական պլանավորում
- Վերլուծական մտածողություն
- Որոշումների կայացում
- Հաղորդակցման հմտություններ
- Բանակցությունների վարում
- Փոփոխությունների կառավարում
- Կոնֆլիկտների կառավարում
- Ժամանակի կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետում
- Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն:
Մրցույթի հարցազրույցի փուլ անցած մասնակիցները ‹‹Գույքի գույքագրման և աճուրդի կենտրոն›› պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն մինչև 2023 թվականի հունվարի 24-ը՝ ժ․11։00։
Հայեցակարգը պետք է`
- լինի առավելագույնը 20 էջ.
- պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
- ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
-
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պող. 4, 3-րդ հարկ, 301 սենյակ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 16:00-ը, կամ էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի հասցե՝ info@spm.am։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 4 հասցեում), հեռախոսահամար՝ 011-527-300, էլեկտրոնային փոստի հասցե՝ info@spm.am։